Կիրակի օրը մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակի երթի ժամանակ: Այս մասին Ria Novosti-ին հայտնել են մոսկովյան ոստիկանության մամլո ծառայությունում:
«Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել կիրակի օրը Մոսկվայի կենտրոնում երթի ժամանակ հասարակական կարգը խախտելու փորձերի հետ կապված»,- ասել է մամլո ծառայության աշխատակիցը:
Նա հավելել է, որ ձերբակալվածները տարվել են ոստիկանական բաժանմունք. գործող օրենսդրության համաձայն նրանք կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել: