Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Արտասահման բուժման ուղարկվելու համար տղամարդն ահազանգել է Ս.Օհանյանի աշխատասենյակում տեղադրված ռումբի մասին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Հ.-ի գործի դատական քննությունը:

Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչ Դավիթը 7 դրվագով մեղադրվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար:

Սուտ ահազանգերը Դավիթը սկսել է «հնչեցնել» 2014 թվականի մայիսի 15-ից: Նրան պարբերաբար բացահայտել են, բերման են ենթարկել ոստիկանություն:

Դավիթ Հ.-ն ներկայացրել է իր պահանջը, ապա օրեր անց նորից սուտ ահազանգ է կատարել: Վերջին անգամ նա սուտ ահազանգել է հոկտեմբերի 2-ին:

Ըստ դատական ակտի՝ մայիսի 15-ին, ժամը 14-ն անց 40-ին Դավիթն իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսով զանգահարել ու հայտնել է, թե Մուրացանի փողոցում գտնվող կայազորային զինվորական հոսպիտալում ռումբ է տեղադրված:

Մատնանշված վայրի մանրամասն զննությամբ պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Բերման է ենթարկվել կեղծ ահազանգող Դավիթը:

Նա բանավոր հայտարարել է, թե ինքը ծառայել է ՀՀ զինված ուժերում, վիրահատվել է Մուրացանի փողոցում գտնվող հոսպիտալում և դարձել է առաջին խմբի հաշմանդամ: Իր համար ոչ ոք հոգ չի տանում:

Զգալով, որ իր առողջական վիճակը կտրուկ վատանում է, ինքը սուտ հաղորդում է տվել՝ իր վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Նա պահանջել է, որ հանդիպի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ասել է, թե համաձայն է բացատրություն տալ միայն Սեյրան Օհանյանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցչի ներկայությամբ:

Մի քանի օր հետո՝ մայիսի 19-ին, մի քանի անգամ՝ ժամը 15-ն անց 50 րոպեին, 18-ն անց 55 րոպեին ու 19-ն անց 30-ին Դավիթ Հ.-ն ահազանգել է, թե ռումբեր են տեղադրված համապատասխանաբար՝ կենտրոնական հոսպիտալի հրամանատարի աշխատասենյակում, պաշտպանության նախարարի աշխատասենյակում: Ահազանգերը կեղծ են եղել:

Դավիթ Հ.-ն նորից բերման է ենթարկվել ու դարձյալ կատարել է վերոհիշյալ բանավոր հայտարարությունը:

Հուլիսի 5-ին, ժամը 19-ն անց 45-ին և հուլիսի 6-ին, ժամը 10-ին, ժամը 11-ին Դավիթը նորից կեղծ ահազանգել է հիշյալ վայրերում ռումբեր տեղադրված լինելու մասին:

Նրան նորից բերման են ենթարկել:

Ի հավելումն արդեն արված հայտարարության, Դավիթ Հ.-ն ասել է, թե Մուրացանի հոսպիտալում վիրահատվելուց հետո ինքը երկու շաբաթ ընկել է կոմայի մեջ, դրանից հետո իր առողջությունը գնալով վատացել է, օր օրի ինքն ավելի վատ է զգում իրեն:

Ինքը դիմել է տարբեր ատյանների՝ իր բուժումը կազմակերպելու հարցով, բայց ոչ ոք իր խնդրանքներին ու պահանջներին չի արձագանքել:

Ինքը ստիպված կեղծ ահազանգել է, որ վերադաս մարմիններն իր խնդրին ուշադրություն դարձնեն ու լուծում տան՝ իրեն բուժման ուղարկեն:

Հերթական կեղծ ահազանգերը Դավիթը իր նույն
հեռախոսահամարից հնչեցրել է սեպտեմբերի 3-ին, ժամը 10-ն անց 55-ին ու 11-ն անց 55-ին, հոկտեմբերի 2-ին, ժամը 9-ն անց 55 րոպեին:

Դավիթ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել յոթ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի հատկանիշներով:

Ամբաստանյալ Դավիթը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե իր ուզածն այն է, որ իրավասու մարմիններն իրեն բուժման ուղարկեն Իսրայել կամ Գերմանիա կամ էլ մի այլ երկիր, որտեղ իրեն կարող են բուժել:

Ամբաստանյալը հայտնել է, թե պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ տվյալ պահին ինքը ստացիոնար բուժում է ստանում «Կարմիր խաչ» վերականգնողական կենտրոնում, որտեղ նախկինում տասից ավելի անգամ ստացիոնար բուժվել է: Բայց ինքը «պարտադրում է», որ իրեն բուժման համար ուղարկեն արտասահման:

Ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ առողջությունը կորցնելով՝ կորցրել է ամեն ինչ, զրկվել է ամեն ինչից, ու պետությունն այնպես չի անում, որ ինքն իր առողջությունը նորից վերականգնի:

Բազմաթիվ անգամներ ինքն ու իր ընտանիքի անդամները տարբեր մարմիններին գրավոր ու բանավոր դիմումներ են հասցեագրել, բայց իրեն արտասահման չեն ուղարկել, որ բուժվի, ու իր առողջությունը գնալով չվատանա:

Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Դավիթ Հ.-ն հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում:

Նրա մոտ հայտնաբերվել է «Անձի ոչ կտրուկ արտահայտված փոփոխություններ՝ կրած գլխուղեղի կաթվածից հետո՝ փսիխոտիկ ներառումներով» օրգանական խանգարումը:

Ըստ եզրակացության՝ «փորձաքննվողի հոգեկան ոլորտի հատկանիշները՝ ոչ բարձր ինտելեկտուալ մակարդակով, մտածողության կպչունությամբ, տորպիդությամբ, պարալոգիզմի էլեմենտներով, դատողությունների մակերեսայնությամբ, կանխակալությամբ, բժիշկների կողմից իրեն դիտավորյալ ֆիզիկական արատի ու հաշմանդամության հասցնելու, պետական պաշտոնյաների կողմից իրեն դիտավորյալ անուշադրության մատնելու վերաբերյալ գերարժեքավոր մտքերի առկայությամբ, կասկածամտությամբ, բծախնդրությամբ, հուզական անկայունությամբ, բացասական ապրումների վրա սևեռվածությամբ, աֆեկտի կպչունությամբ, սեփական գործողությունների հետևանքները կանխատեսելու և քննադատական ունակությունների անբավարարությամբ»՝ այս բոլորը, ըստ եզրակացության, մեղսագրվող արարքները կատարելու ժամանակ էապես սահմանափակել են Դավիթ Հ.-ի հնարավորությունները՝ հասկանալու իր գործողությունների փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը, ինչպես նաև կրճատել են դրանք ղեկավարելու ունակությունները:
Դավիթ Հ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Դատապարտվելու դեպքում խորհուրդ է տրվել, որ նա գտնվի նյարդահոգեբույժի հսկողության տակ:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղսագրված արարքների համար մեղավոր է ճանաչել Դավիթ Հ.-ին, վերջին հաշվով դատապարտել է 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Դավիթ Հ.-ի նկատմամբ միաժամանակ նշանակվել է նյարդահոգեբույժի հսկողության՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում