Ֆիննական Լաուկաա քաղաքի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում պիցայատներից մեկում, որտեղ երեք մարդ է զոհվել, հաղորդում է Yle հեռուստառադիոընկերությունը:
«Քաղաքային պիցայատներից մեկում ոստիկանական գործողություն է անցկացվում: Երեք մարդ զոհվել է»,- ասվում է հեռուստառադիոընկերության տարածած հաղորդագրության մետ: Հայտնի է, որ դեպքի վայրում ամուսնական զույգ ու ևս մեկ մարդ է զոհվել: Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել էր մեկ մարդու զոհվելու փաստը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ մարդիկ զոհվել են հրաձգության հետևանքով: