ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինները ազատ են արձակել 19 քրիստոնյա ասորու, որոնք գերեվարվել էին փետրվարի վերջին, հայտնում է Reuters-ը:
Այս մասին ասվում է Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով Դիտորդական խորհրդի հայտարարության մեջ:
Նշվում է, որ գերիներին բաց թողնելուց առաջ նրանց դատել են շարիաթի օրենքներով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ԴԱԻՇ-ի գրոհայինները 220 քրիստոնյա ասորու են առևանգել: