ԱՄՆ-ը և միջազգային կոալիցիայի ուժերը 9 օդային հարված են հասցրել ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների դիրքերի ուղղությամբ Սիրիայում և Իրաքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այս մասին ասվում է զինվորականների պաշտոնական հայտարարության մեջ:
Նշվում է, որ 7 օդային հարված է հասցվել Իրաքի տարածքում, 2-ը՝ Սիրիայում:
Հատուկ գործողության ժամանակ մի քանի ավտոմեքենա և զենք է ոչնչացվել, շենքեր են քանդվել: