Միլանի Նորաձևության շաբաթի շրջանակներում կայացել է Emilio Pucci ցուցադրությունը: Իտալական Նորաձևության տունը այս տարի յուրօրինակ հավաքածու է ներկայացրել, որտեղ մեծ ուշադրություն է հատկացվել կենդանակերպի նշաններին և գիշերային աստղազարդ երկնքին, գրում է Spletnik.ru-ն:
Նոր հավաքածուն լի է սյուրռեալիստական նախշերով և չծերացող դասականով, երկրաչափական գծերով և գույների վառ շեշտադրությամբ: Ընդհանուր առմամբ աշուն/ձմեռ-2015 հավաքածուն բավականին յուրօրինակ է ստացվել:
Գունային հիմնական շեշտը դրված է սևի և սպիտակի երանգների վրա: Առկա են նաև նարնջագույնը, կանաչն ու կարմիրը: