Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպել է Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման բին Աբդել Ազիզի հետ, ում հետ քննարկել է ճգնաժամը Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև Եմենում իրավիճակի հետ կապված անվտանգության հարցեր:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը խախտել է արձանագրությունը՝ իր գործընկերոջը դիմավորելով օդանավակայանում: