Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ամենացավալին այն է, որ Մարտի 1-ին ունեցանք չմոտիվացված և անանուն զոհեր

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը;

Այսօր մարտի 1-ն է, և 7 տարվա հեռավորությունից պետք է ուզեի, որպեսզի հենց այսօր գնահատեիք այն իրադարձությունները, այն իրադարձությունների խորքը, որում հայտնվել է մեր երկիրը այս ամբողջ ժամանակահատվածում, դրանց պատճառները, հետևանքները: Այն, ինչ ունենք այսօր, որքանո՞վ է առնչվում այդ իրադարձություններին, և հատկապես՝ գնահատելով վերջին իրադարձությունները, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ի դերակատարությունը, որն ուղղակիորեն, կարծես, Մարտի 1-ի իրադարձություններում կարևոր դերակատար լինելով՝ իր պատասխանատվության բաժինը ունի վերջին տարիների բոլոր իրադարձությունների և դեպքերի համար:

Եկեք սկսենք պատճառներից, հետո անդրադառնանք հետևանքներին: Այս ողջ ռազմավարությունն ու մարտավարությունը մեզ հուշում է մի բան. որ հայկական քաղաքական դաշտի իշխանական և ընդդիմադիր ուժերը ունեցել են մեկ խնդրահարույց, կնճռոտ կռվան, որի վրա տապալվել են թե՛ հաջող կառավարումը, թե՛ հաջող ընդդիմությունը: Հաջողված ընդդիմության և հաջողված կառավարման գաղտնիքը ո՞րն  է. երկուսն էլ քաղաքական վարույթներ են, իսկ քաղաքական վարույթները տանում են ոչ թե դեպի քաղաքական անձերը և նրանց աստվածացումը, այլ քաղաքական ծրագիրը և դրա կատարումը:

Մենք ականատես եղանք նրան, որ կոնկրետ ՀԱԿ-ի դերակատարման, քաղաքական գործառույթի մեջ կա շատ հզոր, խարիզմատիկ լիդեր, որի խարիզման շատ չար կատակ խաղաց, որովհետև, եթե խարիզման չի վիճարկվում, ցավոք, չեն վիճարկվում նաև որոշումները, արարքները, հետագա գործողությունները, հետևանքները, պլանավորումը, որովհետև հրապարակային պայքարը մի քիչ նուրբ պայքարի ձև է: Այսինքն՝ ցանկացած միտինգ, որտեղ որ նայեք, լինի արևմուտքում, լինի սիրիական թե եգիպտական մասում, կարող է բախում ծնել թե՛ ներսից, թե՛ իշխանական մասից: Այսինքն՝ նա, ով դուրս է գալիս նման պայքարի, ենթադրաբար, պետք է ընդունի, որ պետք է ունենա նման միջոցառումների դեմ պայքարելու ռազմավարություն և մարտավարություն, որն ակնհայտորեն չկա:

Մարտի 1-ին, մենք հիշում ենք, ՀԱԿ-ի փաշինյանական թևը փորձում էր կազմակերպվել ինչ-որ ձևով, խարիզմատիկ լիդերի պայմաններում ունեինք լռության գործոնը: Իսկ դա արդեն ցույց է տալիս, որ մարտավարությունը խախտված էր, այսինքն՝ այն պրակտիկորեն գոյություն չուներ: Հրապարակային պայքարի համար դա երկուստեք հարված էր: Դա հարված է և՛ ընդդիմությանը, որը հերթական հիասթափությունն էր, և դա միայն հիասթափություն չէ, որովհետև մենք այստեղ ունեցանք զոհեր, և այդ զոհերը, պարզվեց, չմոտիվացված զոհեր են:

Շատ հաճախ այնպես է լինում, որ գաղափարական պայքարը տալիս է զոհեր և դրանք դառնում են կարևոր դեմքեր, փոխում են ընդհանուր համատեքստը: Տեսեք՝ Ուկրաինայում Նիգոյանը, հայ լինելով հանդերձ, զոհվել է, բայց նա դարձել է պայքարի կենտրոնական առանցքներից մեկը: Մենք ունեցանք անանուն զոհեր, ստիպված հասարակությանը հիշեցնում ենք նրանց անունները, իսկ դա աշխարհի ամենավատ բանն է՝ անիմաստ զոհի գործառույթն է, որը շատ վտանգավոր է:

Ուժի կիրառումը հավասարաբար խփում է և՛ զոհին, որը կորցնում է կյանքը, և՛ նրան, որն այդ ուժը կիրառել է, քանի որ դա չվերականգնվող վնաս է խփողի իմիջին, մարդուն, որը դա արել է, իշխանություններին, ոստիկանության գումարտակներին: Ցանկացած ուժի կիրառում խաղաղ բնակչության հանդեպ թե՛ վարկանիշի, թե՛ ապագայում իրականացվելիք ծրագրերին վնասող գործոն է: Ինչպես էլ նայում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում նման տիպի բոլոր պայքարները շատ թերի կողմեր ունեն, և այդ թերի կողմերը երկուստեք չմտածված են:

Կա՞ր այդ իրադարձություններից խուսափելու ճանապարհ:

Այդ ռետրոսպեկտիվին ես չեմ տիրապետում, հետո՝ պատմությունը ըղձական եղանակ չունի: Պատմության մեջ «եթե» չկա, կա միայն կայացած փաստի իրողություն: Փաստը կայացել է, այն սահմռկեցուցիչ, դատապարտելի փաստ է և ամենավատը, որ ընդդիմադիր պայքարի համար չաշխատող գործոն է:

Փետրվարի 20-ի հանրահավաքն ըստ էության չեղարկվեց՝ հայտնի հայտարարության մեջ հիշատակելով հենց արյան գործոնը: Արդյոք նմանություններ տեսնո՞ւմ եք, և հնարավո՞ր է, որ Հայաստանում կրկնվեր նոր Մարտի 1:

Հայաստանում հնարավոր են բազմաթիվ սցենարներ, և ինձ թվում է, որ բազմաթիվ սցենարների իրացումը կախված է ուղղակի ոչ այնքան այն դաշտից, որը հռչակագիր է անում, որ ինքը արյուն չուզեց, այլ այն դաշտից, որը որոշում է, թե ինչպես կզարգանան դեպքերն ու ընթացքները, որովհետև ուժ կիրառելու որոշումը ուժ կիրառողի որոշումն է: Դրա համար հակառակ կողմը չի կարող որոշել՝ արյուն թափվելու է, թե ոչ: Կարծում եմ, որ այս պարագայում դա պատշաճ բացատրության ոլորտում է գտնվում: Իրավիճակային բացատրության, սեփական վարկանիշի արդարացման, մեղամացման և այլնի համար:

Իսկ կարծո՞ւմ եք, որ, ընդհանրապես, Հայաստանում իշխանափոխության հարցը հնարավոր է լուծել հրապարակներում, Բաղրամյան պողոտայում:

Ես որ աբստրակտ վերսիաներ եմ ասում, ինձ ասում են, թե դու խուսափում ես ուղիղ պատասխանից: Բնավ: Դա իմ ուղիղ պատասխանն է, որ կա մի գործոն, որն աշխատում է այս քարացած ստրուկտուրաների դեմ, և այդ գործոնը ժամանակն է: Ժամանակն ակներևաբար ամեն օր փաստում է, որ չեն աշխատում այդ մեխանիզմները:

2006թ. ստեղծված և տարիներ ի վեր փչված կուսակցությւոնը, որից ահաբեկվում էին նույնիսկ իշխանության շատ միջին, բարձր օղակներ, մեկ վայրկյանում հնարավոր եղավ չեզոքացնել, ոչնչացնել :

– Լրիվ 21-րդ դարի թրենդի մեջ է, որովհետև 21-րդ դարի թրենդը քաղաքականության մեջ չի որոշում փողային, սպորտսմենային, բազուկային կամ չգիտեմ ինչ գործոնները: 21-րդ դարի թրենդը քաղաքական ծրագրերի թրենդն է: Ով կարողացավ կենսունակ և մարդու մտածողության մեջ ամրագրվող քաղաքական ծրագիր տալ, ուզում է՝ բազուկ լինի, ուզում է՝ իշխանական լինի, քաղաքական մրցունակ ծրագիրն ինքը երբեմն աշխատում է առանց մարդկանց մասնակցության: Այսինքն՝ ծրագիրը սկսում է ավտոմատ գործել, և մարդուն մնում է գնալ ու հասնել նրա հետևից, իսկ փողային գործոնը քաղաքականության մեջ և կոնկրետ Հայաստանում շատ ուռճացված է: Մի 10 տարի առաջ երևի թե դա գործում էր, որովհետև 10 տարի առաջ դու պետք է հեռուստաժամ գնեիր, իսկ հիմա ցանկացած հոլովակ կարող ես կոպեկներով դնել YouTube-ում, և եթե դա մրցունակ ծրագիր է, հավատացնում եմ, որ միլիոններով կլսեն: Իրական քաղաքականությունը քանի գնում՝ դառնում է ավելի էժան, իսկ մնացած բաները, որոնց վրա պետք է փող ծախսել՝ դառնում են ոչ շահավետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում