Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ադամ Լալանան խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար: Հիանալի է, որ մենք հաղթեցինք գործող չեմպիոնին:
Կոուտինյոն փոքրիկ հրաշագործ է: Այսպիսի ֆուտբոլիստներով մենք հիանալի ապագա ունենք:
Թիմի ֆուտբոլիստները չկոտրվեցին «Բեշիկթաշ»-ի դեմ խաղից հետո և հիանալի խաղ ցուցադրեցին»,- հայտարարել է Լալանան: