Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի` «Լիվերպուլ»-ի դեմ (1:2) հանդիպումից հետո քննադատել է իր թիմին, քանի որ վերջիններս տարբեր դրվագներում հաճախակի էին կորցնում գնդակը, տեղեկացնում է BBC-ն:
«Հավասար պայքարում հաղթեցին տանտերերը: Առաջին խաղակեսում մենք հաճախակի էինք կորցնում գնդակը, այդ իսկ պատճառով փոխեցինք մարտավարությունը:
Այս հանդիպումից հետո ես պետք է հանդիպեմ ֆուտբոլիստների հետ»,- հայտարարել է չիլիացի մասնագետը: