Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Իսրայելի վարչապետը մեկնել է ԱՄՆ՝ խափանելու Իրանի հետ միջուկային համաձայնագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ՝ իր այցն անվանելով «պատմական առաքելություն», որի նպատակն է խանգարել Իրանի հետ միջուկային գործարքին և, ինչպես հավելում են մրցակիցները, հընթացս մեծացնելու վերընտրվելու սեփական հնարավորությունները: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:

Կաբինետի ղեկավարը մտադիր է մարտի 3-ին ամերիկյան Կոնգրեսում խոսել իրանական ատոմի սպառնալիքի, պատրաստվող պայմանավորվածությունների վնասակարության և Թեհրանի հետ երկխոսության հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կուրսի սխալ լինելու մասին: Հանրապետականների՝ Սպիտակ տան տիրոջ քաղաքական մրցակիցների նախաձեռնած ելույթը տեղի կունենա Իսրայելում խորհրդարանական ընտրություններից 2 շաբաթ առաջ, որոնց արդյունքներով երկրում նոր կառավարություն կձևավորվի:

«Ես Վաշինգտոն եմ մեկնում ճակատագրական և նույնիսկ պատմական առաքելությամբ: Ես ինձ զգում եմ ամբողջ հրեա ժողովրդի, բոլոր իսրայելցի քաղաքացիների պատվիրակ, այդ թվում նրանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն»,- ինքնաթիռի սանդուղքի մոտ ասել է Նեթանյահուն:

Ընդգծելով այցի ճակատագրական բնույթը՝ նա նախօրեին գնացել է Երուսաղեմի Լացի պատի մոտ: Այնտեղ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի գոյությունը նորից վտանգված է: «Մենք վճռականորեն դեմ ենք համաձայնագրին, որը հիմա ձևակերպվում է Իրանի և «մեծ տերությունների» միջև: Այն կարող է վտանգել մեր գոյությունը»,- ասել է Նեթանյահուն:

Նա բազմիցս ասել է, որ պատրաստվող համաձայնագիրը վատ է, որովհետև Իրանին հնարավորություն է տալիս հաստատվել շեմային միջուկային տերության դիրքում՝ ունակ քաղաքական որոշման առկայության դեպքում սեղմ ժամկետներում ստոմային զենք ստանալու:

Նեթանյահուի մեկնումը դժգոհություն է առաջացրել Սպիտակ տանը, որտեղ հրաժարվել են ընդունել Նեթանյահուին, և հայրենիքում վարչապետի քննադատության պատճառ է դարձել: Ընդդիմությունը նրան մեղադրում է հանուն խորհրդարանական ընտրություններում լրացուցիչ միավորների՝ կենտրոնական ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները հարվածի տակ դնելու պատրաստակամության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում