Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ չի աջակցում ՄԱԿ-ի առաջարկած զինադադարի ծրագրին, հաղորդում է ֆրանսիական RFI ռադիոկայանը:
Ինչպես նշվում է՝ ՄԱԿ-ը խնդրել է ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի կարողանան Հալեպ հասցնել հումանիտար օգնությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են վեց շաբաթով դադարեցնել Հալեպի ռմբակոծությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրուն: