Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի գործակալ Ժորժե Մենդեշը կժամանի Անգլիա, որպեսզի բանակցություններ վարի «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության հետ, տեղեկացնում է Daily Star-ը:
Սպասվում է, որ իսպանացի երիտասարդ տաղանդավոր դարպասապահը կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Դե Խեան ցանկանում է, որ ըստ նոր պայմանագրի` իր հրաժարագինը կազմի 35 մլն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` 50 մլն ֆունտ: