Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ի՞նչ իմաստ ունի Մարտի 1-ը քննելը, եթե վախենալու են հարցաքննել նախկին և ներկա նախագահներին»

«Մարտի 1-ի գործերը առանձին վարույթով են քննում, որ ավելի հեշտ փակեն, կոծկեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ կստեղծվի հարմար առիթ, և գործերը կկարճվեն:

Տիկին Սաֆարյանի համոզմամբ՝ Մարտի 1-ի դեպքերը համակարգված են եղել Բաղրամյան 26-ի կողմից, և դա ոչ ոք չի հերքում: Փաստահավաք խումբը ներկայացրել էր արժեքավոր փաստեր, բայց դրանք անտեսվեցին. միայն «Չերյոմուխա 7»-ի կիրառումը ամեն ինչի մասին խոսում է:

Նախկին փաստահավաք խմբի անդամը կարծում է, որ Մարտի 1-ի գործը անգամ իշխանափոխության դեպքում չի բացահայտվի, քանի որ պաշտոնյաները փոխվում են, իսկ դերակատարները մնում են նույնը, ավելին՝ Մարտի 1-ի գործով նախկին քննիչները հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում. «Էդ ինչպե՞ս եղավ, որ առաջին օրերից ձերբակալվեցին նրանք, ովքեր այլախոհ էին՝ չնչին հանգամանքներով, ոչ էական դրվագներով»:

Սեդա Սաֆարյանը նաև ընդգծեց, որ եթե իսկապես ուզում են բացահայտել՝ թող բացահայտեն, իրենց ո՞վ է պահել. «Բայց ես դա բացառում եմ. ո՞վ չգիտի, որ ամսի 29-ին Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ, սպառնաց, ու հետո իրագործվեց այս ամենը։ Մասնակցության չափերը թող քննությունը պարզի, իսկ եթե վախենալու են հարցաքննել նախկին և ներկա նախագահներին, ի՞նչ իմաստ ունի, այս ամենը»:

Սեդա Սաֆարյանը ընդգծեց, որ գործը բացահայտելու համար պիտի սկսեն այն բացել գլխից՝ հրամայողից և փետրվարի 29-ից:

Սեդա Սաֆարյանը հիշում է՝ իրենց ձեռքի տակ կային բազմաթիվ արժեքավոր փաստեր, բայց անտեսվեցին․ իշխանությունները իրենք իրենց տակը չէին փորի: Հակառակ դեպքում, կոնկրետ հանցագործներ կանգնելու էին դատարանի առջև․- «Եվ 7 տարի առաջ, և 7 տարի հետո ես նույն կարծիքին եմ, որ այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի բացահայտումը բացառվում է, որովհետև այս իշխանության հովանավորող անձինք, համակարգերը առնչվել են «Մարտի 1»-ի հետ: Ոստիկանությունը, զինվորական ստորաբաժանումները, նույն պետական ապարատը»: Նախկին փաստահավաք խմբի անդամն իրենց սխալն է համարում․ հետաքննությունը պիտի վերևից սկսեին՝ կրակելու հրաման տվողներից․- «Էդ ինչպես եղավ, որ առաջին օրերից ձերբակալվեցին նրանք, ովքեր այլախոհ էին»: Սպանությունների գործը, մինչդեռ, քննության փուլում է արդեն 7-րդ տարին: Սեդա Սաֆարյանի համոզմամբ, լավագույն դեպքում որոշ մարդկանց պատասխանատվության հարց լինի, այն էլ՝ ոչ էական դրվագներով: Համենայնդեպս, գնահատական, որ սա ժողովրդի դեմ մեծ հանցագործություն էր, ոչ մի դատավճռով չի հնչի: «Բոլոր ձգձգված գործերը ավարտվում են նույն արդյունքով: Ստեղծվում է մի նպաստավոր պայման և իրավիճակ և էդ գործերը կարճվում են: Ինչ-որ պահի կասեն, որ փչացրել են ապացույցները, կամ՝ վկաների մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում չեն: Ամեն ինչ էլ կասեն, և ինչպես սիրենք են ասում՝ մուրճն էլ է իրենց ձեռքը, մեխն էլ», – ընդգծեց նախկին փաստահավաք խմբի անդամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում