Վերջերս կայացել է Just Cavalli բրենդի երկրորդ գծի ցուցադրությունը: Իսկ այժմ Spletnik.ru-ն առաջարկում է գնահատել Roberto Cavalli աշուն-ձմեռ հավաքածուն:
Նոր սեզոնին Նորաձևության տունը կոչ է անում համարձակորեն համադրել հագուստի տարբեր ոճերը, ինչպես նաև շեշտը դնել գոտկատեղի վրա՝ այն ընդգծելով շքեղ գոտիներով:
Այս հավաքածուն բնորոշում են կենդանական և ծաղկային տպվածքները, վառ վանդականախշը, մորթին:
Գծի գունապնակը ուրախացնում է իր բազմազանությամբ՝ սև և շագանակագույն, կապույտ, սպիտակ և մանուշակագույն: