Օրերս Կառա Դելևինը և Բեյոնսեն Instagram-ում լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են զարմանալիորեն նման ստուդիաներում: Սակայն ստուդիան տեսնել հնարավոր չէ, քանի որ կադրում միայն ձայնագրող սարքավորման տարրեր են, գրում է Spletnik.ru-ն:
Համացանցից օգտվողները կարծում են, որ մոդելն ու երգչուհին նույն վայրում են, քանի որ լուսանկարների միջև ժամային տարբերությունը մեկ ժամ է:
Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Դելևինն ու Բեյոնսեն համատեղ ստեղծագործության վրա են աշխատում, որը երկրպագուների համար անակնկալ կդառնա: Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ դա շատ հավանական է:
Երկրպագուները երկու բանակի են բաժանվել: Նրանց մի մասը ուրախանում է մոդելի և երգչուհու համագործակցությամբ, իսկ մի մասն էլ կարծում է, որ նման միությունն անհնար է: