Իսպանական «Վիլյառեալ»-ի գլխավոր մարզիչ Մարսելինյոն խոստացել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում թիմի ֆուտբոլիստները կփորձեն դժվարացնել «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստների կյանքը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք ցանկանում ենք հիանալի հանդիպում անցկացնել: Այդ իսկ պատճառով մեր թիմը կփորձի ամեն ինչ անել, որպեսզի բարդացնի «Ռեալ»-ի կյանքը»,- հայտարարել է «Վիլյառեալ»-ի գլխավոր մարզիչը:
Հավելենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Վիլյառեալ»-ին այսօր, Երևանի ժամանակով 23:55-ին: