Ճաղատացումից կփրկեն ցողունային բջիջները: Գիտնականները հասուն մարդու բջիջիներից մազի ֆոլիկուլներ են ստեղծել: Ճաղատացման բոլոր տեսակների հեռանկարային մոտեցումներով բուժումները հրապարակվել են Nature Communications պարբերականում:
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները վերցրել են մարդու ենթամաշկային բջիջները և ուժեղացնելով 3 գեների աշխատանքները` դրանք նախ վերածել են ցողունային բջիջների, ապա՝ մաշկի սովորական բջիջների: Մկների վրա դրանք փարձարկելուց հետո գիտնականները եկել են եզրակացության, որ դրանք ոչ միայն նպաստում են վերքերի բուժմանը, այլև լիարժեք մազի ֆոլիկուլներ են ձևավորում:
Նշենք, որ ճաղատացումն այժմ բուժվում է նաև մազերի փոխպատվաստմամբ: Սակայն փոխպատվաստումը չի օգնի, եթե այն պայմանավորված է հիվանդությամբ, քիմիաթերապիայով և այլն: