Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Երբ խոսքերն ավելորդ են

Այսօր մարտի 1-ն է: 2008 թվականի մարտի 1-ից հետո այս արտահայտությունը լսելիս խոսքերն ու մեկնաբանություններն արդեն դառնում են ավելորդ:

Յոթ տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում սպանվեց 10 մարդ. դա հետևանքը եղավ այն բիրտ ուժի, որ կիրառվեց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տասը օր շարունակ խաղաղ ցույցով իրենց իրավունքը պաշտպանող քաղաքացիների նկատմամբ: 7 տարվա ընթացքում այդ դեպքերի կապակցությամբ պետք եղած ու նույնիսկ չեղած այնքան բան է ասվել, որ հիմա դժվար է որևէ նոր բան ավելացնել այդ ամենի վրա, որևէ նոր բան ասել այդ կապակցությամբ: Միայն պետք է արձանագրել, որ ողբերգության մեղավորները բացահայտված չեն, բացահայտված չեն սպանության հեղինակներն ու հրաման տվողները:

Յոթ տարի անց Հայաստանում կրկին համանման վիճակ է: Կրկին եղել են նախագահական ընտրություններ, ու կան հետընտրական բողոքներ կեղծիքներից: Եվ կրկին շատերը հարց են տալիս՝ արդյո՞ք կլինի նոր Մարտի 1, արդյո՞ք իշխանությունը այս անգամ էլ զենք կբարձրացնի ժողովրդի վրա, որը փորձում է պաշտպանել իր իրավունքը: Իրավիճակները ինչքանով էլ նման են, այնուամենայնիվ, ունեն նաև շատ էական տարբերություներ։

Սակայն անկախ ամեն ինչից, կա մի էական խնդիր. պետության դեմ յոթ տարի առաջ գործված հանցագործության չբացահայտվածությունը, անգամ բացահայտման գործընթացի, հանրային գործընթացի բացակայությունը, ինչպես նաև այն, որ Մարտի 1-ի թեման յոթ տարիների ընթացքում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից վերածվել է նաև որոշակի քաղաքական առևտրի առարկայի, մշտապես հրատապ են պահում նմանատիպ իրադարձությունների կրկնության վտանգը՝ այսօր, վաղը, մի քանի տարի անց: Կարևոր չէ՝ երբ և ինչպես, կարևորն այն է, որ կատարվել է ոտնձգություն պետության դեմ, և եթե այն մնում է չբացահայտված, ապա մնում է նաև այն համոզումը՝ կատարողների և պատվիրատուների, գուցե կազմակերպիչների մոտ, մասնակիցների մոտ, որ նման բան, ուրեմն, հնարավոր է նաև հետագայում: Նմանօրինակ դեպքերում, միայն բացահայտումն է հետագայում կրկնություններից կամ կրկնօրինակումներից զերծ մնալու ամենահուսալի երաշխիքը:

Մարտի 1-ի մասով այդ երաշխիքը փաստորեն չի ստացվել, և առայժմ ընդամենը որպես երաշխիք ծառայում է այն, որ ողբերգությունը բավական թարմ է բոլորի հիշողության մեջ և միայն դրա ուժով կատարում է ժամանակավոր կախարգելիչ դեր: Երբ հիշողության ուժը օբյեկտիվորեն կսկսի նվազել տարիների ընթացքում, դրանով կավելանա կրկնության վտանգը, քանի դեռ չկա լիարժեք բացահայտում կամ բացահայտման իրական գործընթաց։

Եվ ուրեմն, եթե հասարակությունը չի կարողանում պարտադրել բացահայտում, ապա գոնե պարտավոր է պահել հիշողությունը, չնահանջել այս առումով, հիշել միշտ՝ գոնե այդպես կանխարգելիչ գործոնը պահելու համար:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում