Ծագումով ուկրաինացի 23-ամյա Օլգա Հոֆմանը նվաճել է «Միսս Գերմանիա» տիտղոսը: Աղջիկը 2001-ից ապրում է Գերմանիայում և ունի տեղի քաղաքացիություն: Այս մասին գրում է Spiegel-ը:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել շաբաթ օրը`Ռուստ քաղաքում`Գերմանիայի ամենամեծ ժամանցային այգում: Որպես մրցանակ` կապուտաչյա շիկահերը ստացել է ավտոմեքենա, ոսկյա զարդեր, հագուստ և ճամփորդություններ Կուբա, Բրազիլիա, ինչպես նաև Հյուսիսային ծովի կղզիներ: