Էդինբուրգի համալսարանի գիտնականները նախազգուշացնում են, որ հղիության ժամանակ չափից շատ ուտելը կարող է երեխայի մոտ առողջական խնդիրների պատճառ դառնալ: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ հղի կանանց կողոից ճարպերի բարձր պարունակություն ունեցող մթերքներ օգտագործելը թուլացնում է պտղի պաշտպանությունը սթրեսի հորմոնի` կորտիզոլի ազդեցությունից: Դրա հետևանքով պտղի աճը կարող է դանդաղել, իսկ արդեն հետագա կյանքում նման երեխաները կարող են տրամադրության խանգարումներով տառապել:
Բացի դրանից՝ հղիության ժամանակ ապագա մայրերի շատ ուտելը կարող է հանգեցնել քրոմոսոմների ծայրերին պաշտպանիչ ծածկույթների կարճանալուն, որոնք էլ կրճատում են մարդու կյանքի տևողությունը: