Իշխանություններն ամեն ինչ արեցին մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու համար: Դրա լիարժեք բացահայտումը պետության պատվի հարց է: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Դեմիրճյանի խոսքերով՝ 10 սպանությունների համար ոչ ոք դեռևս պատասխան չի տվել. այս անպատժելիությունը քանդում է մեր պետականության հիմքերը: