Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Նեմանյա Մատիչին, ով հիանալի է անցկացնում ընթացիկ մրցաշրջանը:
Նշվում է, որ սերբ ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է ավելանալ` շաբաթական 70 հազար ֆունտից հասնելով 100-ի:
Մատիչը «Չելսի» է տեղափոխվել 2014 թվականի հունվարին և 3.5 մրցաշրջանի պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: