Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Ես այլևս Մարտի 1-ի սպանության բացահայտում չեմ պահանջում. Ալլա Խաչատրյանի նամակը

«Սիրելի՛ ժողովուրդ, այսօր մարտի մեկն է՝ գարնան առաջին օրը, որն այդպես էլ չեկավ՝ հավերժ մնալով զոհերի հիշատակի օր: Մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ով 7 տարի է` վայելում է մեր երեխաների արյան գնով զավթած աթոռը»,- այս մասին գրված էր մարտի մեկի զոհվածներից Տիգրան խաչատրյանի մոր` Ալլա Հովհաննիսյանի` Բելգիայից ուղարկած նամակում, որն Ազատության հրապարակում ընթերցեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Եվ ես այլևս սպանության բացահայտում չեմ պահանջում, որովհետև չկա որևէ մեկը ում համար սպանությունները բացահայտված չլինեն: Մեզ միայն մնում է մարդասպաններին կանգնեցնել արդարադատության առաջ, որը կլինի միայն իշխանափոխությունից հետո: Եվ քանի որ այս օրը հանրահավաքի օր լինելուց բացի զոհերի հիշատակման և ոգեկոչման օր է, ուզում եմ նախևառաջ՝ որպես զոհված Տիգրան Խաչատրյանի մայր, շնորհակալություն հայտնել ներկա գտնվողներին: Ասեմ, որ դուք ձեր ներկայությամբ մեզ միշտ ուժ եք տվել՝ 7 տարի մեր կողքին գտնվելով, շատ զրկանքներ եք կրել, բայց ստիպել եք մեզ հավատալ, որ զուր չի թափվել մեր երեխաների արյունը և հատուցման պահը գալու է շուտով:

Սիրելի՛ ժողովուրդ, պինդ եղեք, համախմբվեք, որպեսզի ազատվենք այս հանցավոր իշխանություններից և եթե կան որոշակի տարաձայնություններ, ապա վեր կանգնեք դրանցից: Ճիշտ դատելով՝ ճանաչեք իշխանափոխության իրական պահանջ ներկայացնող ընդդիմությանը և հետևեք նրանց: Ուզում եմ նաև նշել, որ այս 7 տարիների ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես եղել է մեր կողքին և աջակցել մեզ: Ես տեղեկացա, որ այսօրվա հանրահավաքին միացել են նաև ազատամարտիկները, շատ կցանկանայի, որպեսզի ՀՀ-ում բոլոր գիտակից քաղաքացիներն ու ուժերը համախմբվեն և ի վերջո երկիրն ազատագրեն այս հանցագործ իշխանություններից, հակառակ պարագայում մեր երկիրը ապագա չի ունենա, և չի բացառվում նոր «մարտի 1-երի» կրկնություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում