Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն ցուցադրել է, թե որ վարժություններն են օգնում իրեն լավ պահպանել կազմվածքը: Արագացված տեսագրությունը երգչուհին տեղադրել է Instagram-ի իր էջում:
33-ամյա Բեյոնսեն դա արել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի Let’s Move քարոզարշավի 5-րդ տարելիցի կապակցությամբ: Երգչուհին ցուցադրել է իր 5 վարժությունները: