«Բորիս Նեմցովի սպանությունը որպես ահաբեկչություն եմ գնահատում: Ամբողջ մեղավորությունը Պուտինի ռեժիմի վրա է: Ահաբեկչության թիվ մեկ կասկածյալը Ռուսաստանի իշխանությունն է»,- Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը
«Նեմցովը Ռուսաստանի ամենավառ քաղաքական գործիչն էր: Սկսած ԽՍՀՄ փլուզումից նա կարևոր դեր է կատարել ՌԴ քաղաքական, տնտեսական կյանքում: Նա ՌԴ փաստացի ընդդիմության ղեկավարն էր, և դուրս էր գալիս Պուտինի հակամարդկային ռեժիմի դեմ,-նշեց Շահնազարյանը: