«Մարտի 1-ի զոհերի մեղքի բաժինը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այլև Գագիկ Ծառուկյանի, Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ-ի խղճին է, ովքեր այդ դեպքերից հետո մաս կազմեցին իշխանության և իրենց պահվածքով արդարացրեցին 10 մարդու արյան գնով իշխանություն պահելը»,-Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ ավելացնելով.«Մարտի 1-ի զոհերի արյան մեղքը նաև իմ խղճին է, որոհետև այդ օրերին մասնակիցների մի մասն էլ հետևելով իմ կոչերին, իմ տված հաղթանակի հույսին հավատալով այդ հրապարակում պայքարում էին, և այսօր ես իմ զավակների, ծնողների կողքին եմ, իսկ իրենք չկան»: