«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ապագան լոնդոնյան ակումբում վտանգված է:
Mail on Sunday-ի տեղեկությունների համաձայն` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մոնակո»-ից կրած պարտությունը զայրացրել է ակումբի գլխավոր բաժնետիրոջը` ամերիկացի միլիարդատեր Սթեն Կրոնկեին և նրա որդուն` Ջոշին:
Նշվում է, որ Վենգերը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նրան կարող է փոխարինել Թիերի Անրին, ում թեկնածությունն առաջ է քաշում Ջոշ Կրոնկեն: