Փոփ-աստղ Ռիտա Օրան ստիպված է վճարել իր վառ կերպարի համար: Պարզվում է, որ անընդհատ գունազրկումը մազերին այնպիսի իրավիճակի է հասցրել, որ հիմա նրա մազերը ոչ միայն չեն աճում, այլև խրձերով թափվում են:
Բոլորովին վերջերս նա հանրությանը ներկայացել էր կարճ սանրվածքով: Բայց պարզվել է, որ դա ոչ միայն Ռիտայի ոճի փոփոխություն է, այլև անհրաժեշտություն: Ինչպես հաղորդել է Ռիտան պարբերականներից մեկին տված հարցազրույցում՝ մազերի գույնը բաց դարձնող նյութերն այնպես են ազդել երգչուհու մազերի վիճակի վրա, որ նա հիմա ստիպված է կեղծամներ կրել, իսկ վերջին շրջանում մազափնջեր է օգտագործում, որպեսզի չափազանց քիչ քանակությամբ մազեր ունենալու հանգամանքը կոծկի: