Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ հանգիստ է վերաբերում թիմին հասցեագրված քննադատություններին:
«Ես շատ հանգիստ եմ ընդունում քննադատությունները: Բոլոր կարծիքները նորմալ են: Յուրաքանչյուր անհաջողությունից հետո քննադատները փորձում են կտորների մասնատել թիմը: Դա կարելի է հասկանալ: Արդեն երեք տարի է «Ատլետիկո»-ն լավ ֆուտբոլ է ցուցադրում և արդյունքի հասնում: Բնականաբար, սովորել ենք դրան: Այժմ մեր ցանկացած սխալ բացասական սուր գնահատականի է արժանանում:
Պետք է կենտրոնանանք ոչ թե քննադատությունների, այլ մեր խնդիրների վրա: Այժմ պետք է նախապատրաստվենք ևս մեկ բարդագույն հանդիպման` «Սևիլիա»-ի դեմ խաղին: Այն հզոր թիմ է, իսկ հաղթանակն առանցքային նշանակություն կունենա»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը: