Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ասիեր Իլյարամենդին կարող է կարիերան շարունակել Անգլիայում: 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը: Այդ մասին հայտնում է People-ը:
«Արքայական ակումբ»-ի հետ Իլյարամենդիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019 թվականի ամռանը: Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է 17 մլն ֆունտ կազմել:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 18 հանդիպում է անցկացրել` հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալով 5 անգամ: