Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել «Շալկե»-ի դեմ խաղի վերաբերյալ:
«Մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք: Կարելի է ասել, որ սա «Բորուսիա»-ի լավագույն խաղն էր ընթացիկ մրցաշրջանում: Լավ խաղացինք առաջին խաղակեսում և մի քանի գոլային պահեր ստեղծեցինք: Երկրորդ խաղակեսում նույնպես գերազանց խաղ ցուցադրեցինք:
Շնորհակալ եմ Իլկայ Գյունդողանին և ակումբակիցներիս, ովքեր օգնեցին ինձ գոլ խփել: Զգում էի, որ այս անգամ կարող եմ ներդրում ունենալ թիմիս հաջողության գործում»,- «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Հենրիխ Մխիթարյանի խոսքերը: