ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է վետո դնել Կոնգրեսի ցանկացած նախաձեռնության վրա՝ կապված Իրանի միջուկային ծրագրին, հաղորդում է Reuters-ը:
«Նախագահի համար ակնհայտ է, որ հիմա Իրանի հարցում հավելյալ օրինագծերի ժամանակը չէ: Եթե նման օրինագիծ ուղարկվի նախագահին, ապա դրա վրա վետո կդրվի»,- հայտարարել է Սպիտակ տան անվտանգության խորհրդի մամլո խոսնակ Բերնադետ Միհանը:
Ավելի վաղ մի քանի սենատորներ քննարկման էին ներկայացրել մի օրինագիծ, որը նախագահից պահանջում է ուղարկել Իրանի հետ համաձայնության օրինագիծը 60 օրում: