«Տոսնո»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
««Տոսնո» ֆուտբոլային ակումբն ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վիտալիի Գրիգորյանը երկկողմանի համաձայնությամբ լուծարել են աշխատանքային պայմանգիրը:
Համագործակցության դադարեցման համար պատճառ են հանդիսացել մասնագետի ընտանեկան հանգամանքները»,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: