«Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով: Անգլիայի չեմպիոնները պատրաստ են 100 մլն ֆունտ վճարել Սուարեսի տրանսֆերի դիմաց:
Ուրուգվայցի ֆուտբոլիստի իրավունքների գնման համար անհրաժեշտ գումարի մի մասը «քաղաքայիններ»-ը մտադիր են ստանալ թիմի հարձակվող Ստևան Յովետիչի տրանսֆերի վաճառքից:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 24 հանդիպումների, 10 գոլ է խփել և գոլային 13 փոխանցում կատարել: