Մայրիկների գործն իսկապես բարդ է, գրում է Ofigenno.ru-ն: Երբեմն նրանք չեն էլ կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ են արել ամբողջ օրվա ընթացքում, այսինքն` չեն հիշում:
Ստորև ներկայացված տեսագրությունը ցուցադրում է այսպես ասած՝ «դառը իրականությունը»: Մինչ մայրիկը զբաղվում է տան մարքությամբ, երեխան էլ իր կարգուկանոնն է հաստատում: Երբեմն նաև ամուսինն է կրակի վրա յուղ լցնում: Սակայն այս մայրիկն իսկապես ծով համբերություն ունի: