Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Շալկե»-ի դեմ խաղից հետո Դորտմուդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ:
«Անկրկնելի զգացումներ ես ունենում, երբ գոլ ես խփում այսքան կարևոր խաղում: Շնորհավորում եմ մեր երկրպագուներին»,- Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Շալկե»-ի նկատմամբ, իսկ Հենրիխը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: