Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Աթարով տաշտը նախկին աներոջ, բռունցքով՝ զոքանչի գլխին. Նրանք խնդրում են դադարեցնել քրեական հետապնդումը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ընթացող՝ Ալիկ Ս.-ի գործի դատական քննությունն ավարտվեց կողմերի հաշտությամբ ու քրեական հետապնդման դադարեցմամբ:

Ալիկը 1999 թվականից զինծառայության մեջ է, հասել է մայորի կոչման:

2008 թվականին Ալիկն ամուսնացել է, ունի մեկ դուստր:

Ընտանիքը հաշտ չի եղել, ընտանեկան անախորժությունների պատճառով ամուսինները 2013 թվականի դեկտեմբերին փաստացի ամուսնալուծվել են:

2014 թվականի հոկտեմբերի 17-ին նրանք ամուսնալուծվել են դատարանի վճռով: Երեխայի խնամքը հանձնվել է մորը:

Ալիկը, ըստ մեղադրանքի, բազմիցս փորձել է տեսակցել դստեր հետ, բայց նախկին կինը խոչընդոտել է, ինչի պատճառով անախորժ խոսակցություններ են եղել նախկին կնոջ հարազատների հետ:

Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Ալիկը, ըստ մեղադրանքի, ձեռք է բերել «Ֆոլքսվագեն Վենտո» ավտոմեքենա, այն հաշվառել է կնոջ անունով:

Ամուսնալուծությունից հետո Ալիկը ցանկացել է անվանափոխել մեքենան, ինչի շուրջ դարձյալ տարաձայնություններ են առաջացել նախկին կնոջ հետ:

Հերթական անգամ, ըստ մեղադրանքի, նոյեմբերի 7-ին Ալիկը հեռախոսով խոսել է նախկին կնոջ հետ, ու նրանք նորից համաձայնության չեն եկել երեխային տեսակցելու և մեքենան անվանափոխելու հարցերով:

Ժամը 17-ն անց 40-ի սահմաններում Ալիկը գնացել է նախկին աներոջ տուն: Դստերը տեսակցելն արգելելու հետ կապված՝ վիճել է նախկին աներոջ ու նախկին զոքանչի հետ:

Վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, նախկին փեսան ծեծել է նախկին աներոջը՝ աթարով լի մետաղե տաշտը շպրտել է նրա ուղղությամբ: Տաշտը դիպել է տուժողի գլխին:

Ալիկը երկու անգամ բռունցքով հարվածել է նախկին աներոջ գլխին ու կրծքին, ապա բռունցքներով հարվածներ է հասցրել նաև նախկին զոքանչին:

Նա մետաղե կրակխառնիչով հարվածել է նախկին զոքանչի աջ հոնքի շրջանին: Զոքանչը ստացել է քթի, վերին և ստորին կոպերի արյունազեղումներ, կոպի արյունահավաք, աջ հոնքի շրջանի ծակած վերք, աջ դաստակի 4-րդ մատի ծայրային հատվածի փակ կոտրվածք:

Նախկին զոքանչի առողջությանը, այսպիսով, պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ի վերջո նախկին կնոջ հարազատները Ալիկին դուրս են արել տանից, նա իր մեքենայով հեռացել է նախկին աներոջ բակից:

Ալիկ Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Ընդհանուր իրավասության դատարանում տուժողները հայտնել են, թե հաշտվել են նախկին փեսայի հետ, ու խնդրել են նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Դատարանը հաշտության հիմքով կարճել է քրեական գործի վարույթը և դադարեցրել է Ալիկ Ս.-ի քրեական հետապնդումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում