«Սանդերլենդ»-ի դեմ հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն իր կարծիքն է հայտնել արգենտինացի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիայի մարզավիճակի վերաբերյալ:
«Ցանկացած ֆուտբոլիստի համար դժվար է ադապտացվել Պրեմիեր Լիգայի ակումբներում: Խաղի տեմպն այստեղ շատ ավելի արագ է, քան այլ երկրներում: Դի Մարիային ժամանակ է հարկավոր` ադապտացվելու և վստահությունը վերադարձնելու համար: Նա մարդ է, իսկ մարդիկ սխալվում են: Հուսով եմ` Անխելն արագ կհաղթահարի այս փուլը»,- Goal-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 19 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, 3 գոլ է խփել և գոլային 8 փոխանցում կատարել: