Լիգայի գավաթի խաղարկության «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման նախօրեին Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ իր համար հաճելի է խաղալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ չի պատրաստվում ավելի ագրեսիվ գործել:
««Սուոնսի»-ի դեմ հանդիպմանը ստացած կարմիր քարտը միակ դեպքն է: Ես պետք է վնաս պատճառեմ մրցակցին այն միջոցներով, որոնք նախատեսված են ֆուտբոլում:
Հնարավոր է, ժամանակի ընթացքում ավելի ագրեսիվ դառնամ, բայց, հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Հիանալի է, որ մեր գլխավոր մարզիչը Մոուրինյոն է: Նա մեզ խաղալու հնարավորություն է տալիս»,- The Independent-ը մեջբերում է Ազարի խոսքերը: