Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

«Մարդը պայքարեց. հիմա այդքանը ստացվեց»․ ՀԱԿ-ը հանրահավաք կանի՝ առանց ԲՀԿ-ի ու «Ժառանգության»

2008 թվականից ի վեր ամեն տարի Ազատություն հրապարակում Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անցկացնում, ապա Մյասնիկյանի արձանի մոտ հարգում Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակը: Նախորդ տարիներին Կոնգրեսին միացել են ընդդիմադիր այլ կուսակցություններ, անցած տարի հրապարակում էին նաև այդպես էլ ընդդիմություն չդարձած «Բարգավաճ Հայաստանի» որոշ պատգամավորներ:

Այս տարի ՀԱԿ-ը ցույցը միայնակ է անկացնելու, «Ժառանգությունը» հայտարարել է, որ լինելու է Տավուշի մարզում, իսկ «Բարգավաճ Հայաստանից» մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկություն մինչ այս պահը չկա:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի դիմադրության ստուգատեսը Մարտի մեկն է՝ վստահեցնելով, որ թեկուզ միայնակ հանրահավաք անելով Կոնգրեսը կկարողանա հրապարակում բավարար չափով մարդ հավաքել: Այս են հայտարարում նաև ՀԱԿ-ի մարզային կառույցների ներկայացուցիչները: Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանի խոսքով՝ հանրահավաքը թե՛ թվաքանակի և թե՛ էներգետիկայի առումով կայանալու է:

Այս օրերին Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Աբովյանում, Աշտարակում և այլ վայրերում մարդկանց թռուցիկներ են բաժանվում մարտի մեկի հանրահավաքին մասնակցելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԱԿ Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Արարատ Մորիկյանն ասաց, որ այս օրերին ակտիվ քարոզ է տարվել՝ հանրահավաքին անպայման մասնակցելու համար, թեպետ ոչ ոք էլ հույս չունի, որ այս իշխանությունների օրոք կբացահայտվի այդ ոճրագործությունը:

Հարցին, թե ինչ է կարծում Կոնգրեսը՝ միայնակ կկարողանա՞ հասնել բացահայտմանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «ԲՀԿ-ի մոտ հիմա շոկային վիճակ է, կարող է իրենք էլ հետագայում միանան: Ես ԲՀԿ-ի շատ համակիրների հետ եմ խոսել, իրենք էլ են դժգոհ այս իշխանություններից: Հիմա թե՛ Ծառուկյանի համակիր, թե՛ «Ժառանգության» համակիր բոլորին թերթոնները բաժանել ենք, ով կգա կգա, մենք, միևնույն է, հանրահավաքը անելու ենք»:

Նրա խոսքերով՝ հույսը Կոնգրեսի մոտ չի մարել. «Եթե հույսը մարի, այս երկրում ապրելն անիմաստ է, բայց մենք չենք հուսահատվում ու շարունակում ենք պայքարել: Սրանից երեք տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ Ծառուկյանը դուրս կգա պայքարի, բայց մարդը պայքարեց. հիմա այդքանը ստացվեց իր մոտ: Համենայնդեպս, վիճակ փոխվեց, բոլորն էլ հասկացան, որ եթե Ծառուկյանն է ոտքի կանգնում, ուրեմն այս երկրում վիճակը շատ վատ է: Հիմա մարդիկ ուզում են խոսք լսել, առայժմ ոչնչից տեղյակ չեն, համենայնդեպս, շատ մարդիկ կգան լսելու նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ առանց հեղափոխության իշխանություններից չեն կարող ազատվել. «Ես ամեն օր մտածում եմ՝ այսօր Սերժ Սարգսյանի վերջին օրն է: Հաշվարկել եմ՝ այդ 5000 դրամը, որ տալիս են ժողովրդին՝ տարին 100 հատ լուցկի է գազ վառելու համար: Կան նաև ազնիվ մարդիկ, որոնք պայքարում են, որ մարդիկ չծախվեն, ես ուզում եմ մարդիկ փոխվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում