Վաղուց հայտնի է, որ նործնին ուղղված մայրիկի «մենախոսություններն» աստիճանաբար փոքրիկին վարժեցնում են հնչյուններին և հանգստացնում նրան, գրում է Svit24.net-ը:
Իսկ վերջերս ամերիկացի հետազոտողները կանանց խորհուրդ են տվել խոսել երեխայի հետ, ով դեռևս լույս աշխարհ չի եկել` 9 ամիս նրան կրելու շրջանում: Գիտնականները կարծում են, որ պտուղը շատ լավ լսում է մայրիկի ձայնը, որը փոխանցվում է մարմնի հյուսվածքներով: Իսկ դա նպաստում է փոքրիկի գլխուղեղի կեղևի առավել զարգանալուն մինչև ծնվելը:
Գիտափորձն ապացուցել է այս փաստը: Պարզվել է, որ մայրիկի ձայնը լսած երեխաների գլխուղեղի կեղևի, այսպես կոչված, ձայնային գոտին ավելի զարգացած է եղել, քան մյուսներինը: