Սիրիական զինված ընդդիմության գրոհայինները ականանետային ռմբակոծության են ենթարկել Հալեպի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո:
Ինչպես հաղորդում է Al-Manar-ը՝ զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Հոսպիտալացվել է 22 մարդ, որոնց թվում կան նաև լուրջ վնասվածքներ ստացածներ:
Սիրիայի տնտեսական կենտրոն հանդիսացող Հալեպ քաղաքը 2012թ.-ի օգոստոսից բաժանվել է երկու մասի: Նրա արևմտյան թաղամասերը գտնվում են բանակի վերահսկողության ներքո, իսկ արևելյան թաղամասերը վերահսկում են երկու տասնյակ զինված խմբավորումները: