Իտալական մայրաքաղաքի կենտրոնում շաբաթ օրն անցկացվել է զանգվածային հակակառավարական ցույց, որի մասնակիցները պահանջում են վարչապետ Մաթեո Ռենցիի հրաժարականը՝ հաղորդում է TASS-ը:
Բողոքի ակցիան կազմակերպվել է Մաթեո Սալվինի ղեկավարած՝ «Հյուսիսի լիգա» ընդդիմադիր կուսակցության կողմից:
Ցուցարարների անվտանգությունը ապահովել են իրավապահ մարմինների 4.000 աշխատակիցներ, այդ թվում նաև՝ նահանգային: