Իսպանական Վալենսիայի ոստիկանությունը բացահայտել է հանցախմբի, որի մասնակիցները նկարել և վաճառել են արվեստի կեղծ գործեր: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Խարդախները կրկնօրինակել են Պաբլո Պիկասոյի, Էնդի Ուորհոլի, Ժոան Միրոյի և այլոց գործերը:
Ձերբակալվել են ինչպես կեղծ նկարների հեղինակները, այնպես էլ դրանք վաճառող միջնորդները:
Իսպանիայի ՆԳՆ-ում նշել են, որ հանցախմբի անդամները նկարներ են վաճառել ինչպես համացանցով, այնպես էլ պատկերասրահի միջոցով:
Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը կատարել է խուզարկություններ և առգրավել արվեստի 271 գործ, այդ թվում՝ նկարներ և քանդակներ: