Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen AG-ն, անցյալ տարվա տվյալներով, արձանագրել է ավտոմեքենաների վաճառքի, շահույթի և եկամտի նոր ռեկորդ: Այս մասին գրում է Vestifinance.ru-ն՝ վկայակոչելով ընկերության մամլո հաղորդագրությունը:
Նշվում է, որ 2014-ին ընկերության օպերացիոն շահույթը հասել է 1 մլրդ եվրոյից մինչև 12.7 մլրդ եվրոյի: Տնտեսագետներն այս առումով ակնկալում էին միջինը 12.5 մլն եվրո ցուցանիշ:
Տարեկան շահույթն աճել է 2.8 տոկոսով՝ մինչև 202.5 մլրդ եվրո՝ չնայած փոխարժեքների տարբերությունների բացասական ազդեցությանը: 2014-ին ավտոմեքենաների վաճառքն ընդլայնվել է 5 տոկոսով՝ մինչև 10.2147 մլն: Ավտոարտարողի մաքուր եկամուտը մեծացել է 19.6 տոկոսով՝ մինչև 10.85 մլրդ եվրո:
Ընկերության ֆինանսական խմբի տնօրեն Հանս Դիթեր Պյոթշը, սակայն, նշել է, որ հաշվի առնելով Չինաստանի սահմաններից դուրս թույլ աճի հեռանկարները՝ 2015-ն այնքան էլ հաջող չի լինի ոչ ոլորտի, ոչ էլ Volkswagen-ի համար: