Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Նոր պատերազմ Ռուսաստանի դեմ

– Ուրեմն, Ֆերդինանդին սպանեցին,- ասաց Շվեյկին պանի Մյուլերովան՝ հայտարարելով Համաշխարհային պատերազմի սկիզբը: Նեմցովի սպանությամբ Պուտինը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատերազմի նոր փուլը:

Սպանելով Նեմցովին՝ Պուտինը փորձում է լուծել մի շարք խնդիրներ, և դրանցից ամենակարևորն այն է, որ իրեն գյադու տեղ չդնեն: Ցավոք, ինքը ամեն ինչ արել է գյադայանալու համար և ստիպել, որ իրեն այլ կերպ վերաբերվել, խոստովանենք, դժվար է:

Բորիս Նեմցովը ժամանակակից Ռուսաստանի հիմնադիրներից էր: Նրա անունը, թերևս, կարելի է գրել Պետրոս Առաջինի, Ալեքսանդր Կերենսկու, Միխայիլ Գորբաչովի հետ նույն շարքում: «Մաչո-քաղաքական գործչի», անվախ ու անզիջում տղայի նրա կերպարը մեծ չափով է նպաստել Ռուսաստանում ոչ պուտինյան տրամադրությունների գոյատևմանը:

Արդեն տարբեր լրատվամիջոցներ ու համացանցը փորձում են զուգահեռներ անցկացնել Կիրովի սպանության հետ, սակայն եկենք խոստովանենք, որ այս դեպքում ստալինյան տրամաբանությունը ամբողջապես չի աշխատի: Սպանելով Կիրովին՝ Ստալինը հայտարարեց համազգային տեռորի մասին, սարքեց ԳՈՒԼԱԳներ ու սկսեց փոքր-ինչ դույզն խոսքը ուղարկել այնտեղ, որպեսզի երկրում տիրի միասնական իր կարծիքը.

Հիմա իրավիճակն այլ է, դժվար է, տրակտորիստին ու հանցագործին պետք է բացատրել, որ Նեմցովին սպանել են ժողովրդի թշնամիները, որ երկրում՝ հանուն ժողովրդավարության և բազմակարծության, անհրաժեշտ է կարգուկանոն հաստատել: Չնայած արդեն լուրեր կան, որ Մոսկվայում դիրքավորվում են ՌԴ ներքին զորքերը:

Նեմցովի սպանությունը 100%-ով հարիր է Պուտինի ռեժիմի ցինիզմին: Սա հոկտեմբերի 27 է Ռուսաստանում՝ կառավարման մոդուսի փոփոխման հայտարարություն: Պուտինի համար պատերազմը Ուկրաինայում բավարար չէ, անհրաժեշտ է սկսել պատերազմ նաև Ռուսաստանում: Այսինքն՝ իրականում Ուկրաինայում պատերազմը լռվել-մնացել է, և դրա համար անհրաժեշտ է թշնամիներ ստեղծել Ռուսաստանում: Պարզ է, որ երկրի 2-3 տասնյակ բացախոսների մի մասը վախենալով ակնհայտ տեռորից՝ կլռի, մյուս մասը կարտագաղթի, և Պուտինի ռեյտինգը դրանով 84-ից կդառնա 84,5 տոկոս:

Մարդկային առումով Նեմցովը բաց էր և անզիջում: Նրա սպանությամբ Ռուսաստանի ընդդիմությունը լուրջ կորուստ կրեց, քանի որ հիմա այնտեղ ինստիտուտներ չկան, և այնպիսի վիճակ է, որ յուրաքանչյուր անհատ անփոխարինելի արժեք է:

Հիմա վերադառնանք Հայաստան՝ մեզ ի՞նչ: Կարծում եմ՝ կարևոր է, որ Ռուսաստանի նախկին փոխվարչապետը և նահանգապետը այդպես էլ օլիգարխ չդարձավ: Նրան սպանեցին փողոցով քայլելու ժամանակ՝ առանց ջիպերի, թիկնապահների ու առյուծների պաշտպանության:

Իսկ ի՞նչ ունեինք մենք, երբ մեր գլխավոր ընդդիմադիր-օլիգարխը գտնվում էր այդ պատնեշների ետևում. ոչինչ, ընդամենը անհրաժեշտ էր մի փոքր ձայնը բարձրացնել այդ «պաշտպանների» վրա, և նրանք անմիջապես հանձնվեցին:

Արդյոք կարելի՞ է ժամանակային զուգահեռներ անցկացնել Ծառուկյանին քաղաքականությունից դուրս մղելու և Նեմցովի սպանության միջև. կարծում եմ, որ ոչ: Նեմցովի սպանությանը ավելի կարևոր զուգահեռ է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում գրանցված 350 ՀԿ-ները խանգարում են Պուտինին:

«Ով Պուտինի հետ չէ, մեր դեմ է» քաղաքականությունը Նեմցովի սպանությունից հետո սկսվող տեռորի պայմաններում էապես կազդի նաև Հայաստանում ձևավորվող նոր ընդդիմության օրակարգի վրա, պետք է ենթադրել, որ այն նույնպես կվախենա հակապուտինյան լինել:

Որ Ռուսաստանը Հայաստանից ևս պահանջելու է ավելի կոշտ ներքին քաղաքականություն վարել՝ կասկած չի հարուցում, պարզ է նաև, թե ինչքան է պահանջելու ձգել պնդօղակները՝ մինչև վերջ, մինչև անկախության կորուստ:

Թե Հայաստանի ռեժիմը և ընդդիմությունը ինչքանով են ունակ դրան դիմագրավելու՝ պարզ դարձավ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործից: Հայաստանի անվտանգության ու անկախության պահպանման հիմնական գործոն է մնում այն, ինչը Ուկրաինայի ու հիմա նաև՝ Եվրոպայի անվտանգության հիմնահարցն է. թե ինչքան կգոյատևի Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում