Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ռուրյան դերբիում «Շալկե»-ի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը:
Այդ խաղում գոլ է խփել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` ընդհատելով գոլային երաշտը:
«Սա այն ամենն էր, ինչի մասին երազում էի այսօր առավոտյան արթնանալուց հետո: Մեծ օր է Դորտմունդի «Բորուսիա»-ի համար:
Բոլորն էին վաղուց սպասում Մխիթարյանի հետ ուրախությունը կիսելու պահին: Նա անհավանական ֆուտբոլ ցուցադրեց»,- հայտարարել է Կլոպը: