Լոնդոնում կայացել է Mert Marcus House of Love երեկույթը՝ ի պատիվ Մադոննայի: Միջոցառման հյուրերն էին բազմաթիվ հայտնի անձինք: Հատուկ ուշադրություն են գրավել Քիմ Քարդաշյանն ու Ռիտա Օրան, ովքեր հայտնվել են միանման զգեստներով՝ վարդագույն լատեքսից:
Երկուսն էլ երեկույթին ժամանել էին իրենց երկրորդ կեսերի հետ՝ Քիմը՝ Քանյե Ուեսթի ուղեկցությամբ, իսկ Ռիտա Օրան՝ Ռիկի Հիլի: