Ուրախ մարդիկ ավելի արագ են զուգընկեր գտնում: Զուգընկերոջ կայտառությունը կարևոր հանգամանք է սեռական ընտրության հարցում:
Կյանքի ընկեր ընտրելու հարցում թե կանայք, թե տղամարդիկ նախընտրում են նրանց, ում հետ երբեք ձանձրալի չի լինի՝ ցույց է տվել շվեյցարական հոգեբանների հետազոտությունը: Նրանց աշխատանքը հրապարակվել է American Journal of Play ամսագրում:
Տեսությունն այն մասին, որ կատակներին և ուրախությանը, կյանքից հաճույք ստանալու և դրանով շրջապատին վարակելու ունակությունը կարևոր հանգամանք են սեռային ընտրության հարցում, ավելի վաղ առաջ է քաշել ամերիկացի մարդաբան Հարրի Չիկը: Նա ենթադրում է, որ կնոջը ուրախ զուգընկերոջ մեջ գրավում է ագրեսիայի ցածր մակարդակը, իսկ տղամարդիկ զուգընկերուհու նման վարքը կապում են նրա կենսական ուժի հետ: